Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Ժողովուրդը կարող է և ցնծալ, բայց ես ամենադժբախտ մարդն եմ այսօր»

«Ժողովուրդը կարող է և ցնծալ, բայց ես ամենադժբախտ մարդն եմ այսօր»
22.09.2025 | 11:22

2018 թվականի ապրիլի 23-ն էր, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և մեր ամբողջ ազգը ցնծում էր: Մենք էլ մի բաժակ բարձրացրինք ժողովրդի հաղթանակի համար ու ողջունեցինք, քանի որ այդքան տարի, ի վերջո, պայքարել էինք Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, անկախ նրանից, որ այն ժամանակ Փաշինյանի հետ հարաբերությունները խզված էին:

Հետո գնացինք Տեր-Պետրոսյանի մոտ, տեսանք, որ շատ մռայլ նստած էր:

Ասացինք. «Ամբողջ ազգը ցնծում է, Դուք ինչու՞ եք այսքան մռայլ տրամադրությամբ»:

Հենց այդ օրը նա արեց մի արտահայտություն, որը մինչև հիմա մտքիցս դուրս չի գալիս:

Ասաց. «Լսեք, ժողովուրդը կարող է և ցնծալ, բայց ես ամենադժբախտ մարդն եմ այսօր: Դուք չեք հասկանում` իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և Արցախը, և Հայաստանը»:

Այդ ժամանակ նույնիսկ ի՛նձ համար դա չափազանցություն թվաց, բայց հիմա տեսնում ենք ինքներս…

Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 4558

Մեկնաբանություններ